Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 30-ին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին , թե ի՞նչ ու է Թուրքիան հապաղում և խիստ ու կտրուկ միջոցառումներ չի ձեռնարկում PKK-ի դեմ, ասել է.
« կա՛մ կթաղեմ բոլոր նրանց իրենց զենքով հանդերձ, կա՛մ կստիպեմ նրանց լքեն երկիրը, ովքեր դուրս են եկել երկրի դեմ: Ոչ ոք իրավունք չունի ազգերի մեջ թշնամություն սերմանելու: Անկախ նրանից, թե որտեղ են ապրում ՝ հյուսիսում թե՛ հարավում, արևելքում թե՛ արևմուտքում այս երկրի անունը Թուրքիայ է և այն պատկանում է այստեղ ապրող ազգերին: Այս երկիրը մի քանի արկածախնդիրների համար չէ, այն ահաբեկիչների համար ձի չէ ՝ որ կողմ ուզեն այն կողմ քշեն: Այս ամենի համար , ինչ այժմ կատարվում է դրանք (PKK-ի անդամները) թանկ գին կվճարեն»: