▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալինինգարում ի պաշտպանություն սիրիահայերի հավաք է կազմակերպվել

 

Երեկ ՌԴ ամենաարևմտյան քաղաքում՝ Կալինինգրադում, տեղի է ունեցել Հայ համայնքի կողմից կազմակերպված հավաք, ի պաշտպանություն Սիրիայում ապրող հայ համայնքի ինչպես նաև անմեղ զոհերի, որոնք զոհվել կամ լավագույն դեպքում դժբախտացել են Թուրքիայի ու «առաջադեմ» Արևմտյան երկրների թեթև ձեռքով: 

Հավաքը կազմակերպել էր Կալինինգրադի Հայկական համայնքը, Հայկական Մշակութային Կենտրոնը և Հայ Առաքելական Եկեղեցին: 

Կիրակնորյա աղոթքից հետո, երբ քահանան պատմեց վերջին նորությունները Սիրիայից, թե ինչպես է Հայկական եկեղեցին կրկին անգամ իր տանիքի տակ առել բազմաթիվ հայերի, բոլորը շարժվեցին դեպի Կալինինգրադի կենտրոն, որտեղ և անցկացվեց հավաքը:

Հավաքին ներկա էին մեր համայնքի ղեկավար կազմը, ի դեմս Հայաստանի Պատվավոր հյուպատոսի Կալինինգրադ քաղաքում, պարոն՝ Յու. Կոջոյանի, հայազգի մշակութային գործիչների, գիտնականների, ինչպես նաև պարզապես մշտապես կամ ժամանակավոր բնակվող մեր հայրենակիցները: 
Ներկա էին տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ոստիկաններ, որոնք հսկում էին, որպեսզի կանխվի ցանկացած պրովոկացիա, ինչպես նաև մարզի տարբեր ղեկավար այրեր:

Արշակ Հաշտողյանց-Խաչատուրյան

Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողություն Սիրիայի պատերազմում զոհվածների հոգու խաղաղության համար: Այնուհետև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի, «Վրաստանի Հայ Համայնքի», «Թբիլիսիի Հայերի Վեհաժողովի» նախաձեռնությամբ, հայերից կազմված խումբը՝ հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ուղեկցությամբ, եկեղեցուց տեղափոխվել է Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ:

Ինչպես նաև քեսաբահայությանն աջակցելու նպատակով հանրահավաք է տեղի ունեցել Թեհրանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին