▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորված ակտիվիստը կարկառուն ՀՀԿ-ականի որդի է. «ՀԺ»

Երեկ Հայաստանի դատական համակարգի հերթական զոհը դարձավ քաղաքացիական ակտիվիստ, մասնագիտությամբ ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը, նա երկու ամսով կալանավորվեց:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ոու ավելացնում, որ Հարությունյանը ակտիվորեն մասնակցում է աղմկոտ դեպքերի հետ կապված քաղաքացիական ակցիա­ներին, մասնավորապես՝ նա մշտապես եղել է ռազմաբժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո «Հարսնաքար» ռես­տորանային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցի­աներին, ակտիվ է եղել տրանսպորտի թանկացման դեմ իրա­կանացվող միջոցառումներին: Նրա դեմ քրեական գործ է հա­րուցվել Կոմիտաս 5-ի ակցիաների ընթացքում:

 

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Դմիտրի Հարությունյանի մայրը կարկառուն հանրապետական է, ՀՀԿ խորհրդի անդամ «Հանրապետա­կան հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանը: Երեկ տիկին Սաֆարյանը թերթի թղ­թակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել որդու հետ կատարվածը: «Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել»,- ասել է նա և կախել լսափողը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին