▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կալանավայրում խցերը խոնավ են, տաք ջրի խնդիր կա, կեսարյանով ծննդաբերած կինը ձեռքով է լվացք անում». Նարե Հովհաննիսյան

«Մեդիա կենտրոն»-ում տեղի է ունեցել «Անազատության մեջ գտնվող կանանց վերարտադրողական առողջությունը. խնդիրներ, մտահոգություններ» թեմայով քննարկում:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ Աբովյան ՔԿՀ-ում վերջին տարիներին շինարարության, բարեկարգման քայլեր ձեռնարկվում են, սակայն դեռևս բարելավման կարիք կա. «Կանայք դժգոհություններ ունեն ՔԿՀ-ի խոնավությունից: Պետք է հաշվի առնել, որ 24 ժամ մեկուսարանում են, բացառությամբ 1-2 ժամվա զբոսանքը: Դժգոհություններ կան նաև կանոնավոր տաք ջրի հասանելիության հետ կապված: Այժմ կանայք շաբաթական երկու անգամ են լոգանք ընդունում, նախկին մեկի փոխարեն։ Կանանցից մեկը, որը ազատազրկման ընթացքում էր երեխային ունեցել կեսարյան հատումով, նշել էր, որ ձեռքով լվացք անելը որոշակի բարդություններ ու խնդիրներ էր առաջացրել, բորբոքումների պատճառ դարձել: Հիմնարկում լվացքի մեքենայով լվացվում է կանանց հագուստը, իսկ երեխաների հագուստը և անկողնային պարագաները մայրերը ձեռքով են լվանում»:
Հիգիենայի պարագաների տրամադրման վերաբերյալ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահն ասաց․ «Թեև հիգիենայի պարագաներ հիմնարկը տրամադրում է, բայց կարծում ենք, որ դրանք ավելի մեծ քանակով պետք է տրամադրվեն, հատկապես, եթե խոսքը երեխաների մասին է»: Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ազատազրկված մայրերի հետ ապրող երեխաների հետ հոգեբանական աշխատանք պետք է տարվի, նրանք պետք է ապահովված լինեն իրենց տարիքային զարգացմանն անհրաժեշտ միջավայրով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին