Կահիրեի Թահրիր հրապարակում «Nineva el-Gad» հեռուստաընկերությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներ է տեղադրել:
Հեռուստաընկերության ներկայացուցիչներից մեկը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ գովազդային վահանակների վրա փակցված պաստառներին պատկերված է եղել Էրդողանը՝ նստած խալիֆայական գահին: Այս կերպ եգիպտական հեռուստաընկերությունը ծաղրել է Թուրքիայի նախագահի՝ Օսմանյան խալիֆիայության վերականգնման մասին երազանքները:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Եգիպտոսի ոստիկանությունը արագ հեռացրել է պաստառները: Նշվում է, որ նույն El- Gad հեռուստաընկերությունը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի հետ հարցազրույց է անցկացրել: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Աղբյուր` Ermenihaber