▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կագնե՛ք պաշտպան մեր հայրենիքին. Փոստանջյանի կոչ-դիմումը Ամենայն Հայոց Կաթողիկոսին

27 հուլիսի 2016թ., Երևան: Երեկ` հուլիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, չարձագանքելով իմ գրավոր դիմումներին, փաստացի մերժեցին ապահովել մեր ապստամբած քաղաքացիներին սնունդ և ջուր փոխանցելու հնարավորությունը: Նրանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանում չտրվեց՝ նրանք լռեցին: Նրանց լռությունը արյունոտ է և աղետալի: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում չեն գործում իշխանությունները, սակայն հասկանալի չէ մեր հոգևոր առաջնորդի`  Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բոլոր առաջնորդների լռությունը, ում ես նույնպես դիմել էի՝ մեր ապստամբած քաղաքացիներին հոգատարություն ցուցաբերելու խնդրանքով:

Հարգելի՛ հոգևոր առաջնորդներ, մեր ապստամբած հայրենակիցները  ապստամբել են մեր ժողովրդի և ազգային իրավունքների համար: Որպեսզի դուք չլքեք վանքերը` եկեք հիշենք  մեր հայոց հովվապետին` Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով 1918 թվականին հրամայեց օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին:

Հնչեցրե՛ք մեր եկեղեցիների զանգերը, կագնե՛ք պաշտպան մեր հայրենիքին:

 

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին