Համացանցում կադրեր են հրապարակվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստի հրդեհից։
Ավելի վաղ, ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։
***
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրատեխնիկա․ կա երկու տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։