▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրային փոփոխություն ՊՆ-ում. Արդյոք կապվա՞ծ է ֆինանսական չարաշահումների հետ

Պաշտպանության նախարարությունն ունի ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության նոր պետ:

Վաղարշակ Ավետիսյանի փոխարեն այս պաշտոնը զբաղեցնում է Վարուժան Ապերյանը: 

Հատկանշական է, որ այս փոփոխության և դրա պատճառների մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել: 

Արդյոք այս փոփոխությունը  կապվա՞ծ է գումարների անարդյունավետ օգտագործման և ՊՆ-ում ֆինանսական չարաշահումների հետ, ինչի մասին մամուլը վերջերս գրել էր. ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Asekose.am-ի հետ զրույցում խոստացավ այս հարցերին պատասխանել գրավոր հարցման դեպքում: 

Նշենք, որ Վարուժան Ապերյանը ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական է, մինչ այս ՊՆ ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության պետի տեղակալն էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին