Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նկարահանվել է «Волшебный гребень» կարճամետրաժ ֆիլմում:
Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի պաշտոնական էջում:
«Ֆիլմի հեղինակները և Ռուսաստանի ու Չեչնիայի ճանաչված արտիստներն Դագուն Օմաևը, Զուլայ Բագալովան, Մովսար Աթաևը ինձ են վստահել գլխավոր դերը»,-գրել է Կադիրովը:
Կադիրովը նշել է, որ մեծ պատիվ է իր համար լեգենդար մարդկանց հետ միասին գտնվել նույն նկարահանման հրապարակում:
«Ֆիլմը շատ լավ ընդունելության է արժանացել, կան բազմաթիվ դրական արձագանքներ: Շնորհակալ եմ բոլորից», – նշել է նա: