▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա այն միակը, ում հետ պատրաստ եմ կյանքս կապել. Արման Նշանյան

life.panorama.am-ը գրում է. Հոլիվուդյան կինոշուկայում արդեն իսկ վստահ քայլեր կատարող դերասան Արման Նշանյանը պատրաստվում է հերթական քայլին: Ի դեպ, հետաքրքրվեցինք, արդյո՞ք Արմանը ընդմիշտ է հեռացել հայրենիքից: «Ոչ, աշխատանքի բերումով եմ ԱՄՆ-ում: Նկարահանվել եմ երկու ամերիկյան ֆիլմերում, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երրորդ ֆիլմում նկարահանվելու ուղղությամբ: Հոլիվուդյան ֆիլմ է, այդ մասին տեղեկություններ տալու իրավունք դեռ չունեմ: Միայն կասեմ, որ նկարահանումները կսկսենք փետրվար ամսից, որից հետո կվերադառնամ ՏՈՒՆ »,-վստահեցրեց դերասանը:

Տարին մոտենում է ավարտին, և, ինչպես երևում է, դերասանի համար բուռն ու հագեցած է անցել: Սակայն, Ա.Նշանյանը շեշտեց, որ 2014-ը բարդությունների, իսկ 2015-ը՝ սպասելիքների տարի է. «2014 թվականն ամենաբարդ տարիներից էր: Հիմնականում հոգեպես էր բարդ. ինձ համար սևի և ճերմակի պայքար էր, որը միշտ հանգեցնում է լուսավորության: «Կարմայի» մաքրման տարի էր…Իսկ 2015 թվականը, ըստ իմ զգացողության, շատ լավ ու հաջող տարի է լինելու: Գործերի ու նպատակների հաղթանակների տարի»:

Հնարավորության դեպքում նա Ամանորն անցկացնում է ընտանեկան միջավայրում: Բարեբախտաբար, այս տարի այդ հնարավորությունը կա. ընտանիքի բոլոր անդամներն էլ գտնվում են Միացյալ Նահանգներում:

Կայացած, գործնականում հաջողված երիտասարդին, կարծում ենք, այսօր միայն կողակիցն ու անձնական ընտանեկան ջերմությունն է պակասում: «Իմ կործիքով բոլորն էլ մտածում են անձնական երջանկության մասին: Այո՛, կա այն միակը, ում հետ պատրաստ եմ կյանքս կապել: Սակայն, նրան դեռ չեմ հանդիպել, կամ հանդիպել եմ, բայց դեռ չի հասունացել այդ եզրահանգման ժամանակը: Ամեն դեպքում, այն, ինչն իմն է, վաղ թե ուշ՝ կգտնի իր ճանապարհը՝ դեպի «տուն»»,-ժպիտով հույս հայտնեց Ա. Նշանյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին