▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժյուրին դեմքի թարախոտ-նախանձոտ արտահայտություն էր ընդունում, երբ իրենցից լավ էին երգում...

Երեկ գիշեր Տավուշում նայում էի Հայաստանի ձայնը: Մի բան հասկացա. ժյուրի կոչվածի այսպես կոչված երգիչներն ու երգչուհիները, որ խայտառակ հեռու են երգարվեստից եւ լավագույն դեպքում կարելի է թույլ տալ, որ նրանք ռեստորանում կլկլան, մուղամ քաշեն կամ գոռան, դեմքի թարախոտ/նախանձոտ արտահայտություն էին ընդունում, երբ հրաշալի ձայնով տղաներն ու աղջիկները ակնհայտորեն իրենցից լավ էին երգում: Նախանձն անթաքույց էր: Ուղղակի ռեգրեսի կողմնակիցներ: Այլ բառ չես ասի: Մեր կարգված «մտավորականության» մեծամասնությունը այս վիճակում է եւ ուղղակի խեղդվում է, երբ նոր սերունդը իրեն գերազանցում է: Իսկ ես հպարտանում եմ, ուրախանում եմ, հույս ու հավատ եմ ստանում ապագայի հանդեպ: Ապրեք, ձեզ մատաղ. ամեն մի նոր սերունդ պետք է նախորդից լավը ու առաջադեմ լինի: Իսկ դուք այդպիսին եք:

 

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին