▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճվճվ Արոյի որդուն ուզում են համաներման տակ գցեն.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղավորը հայտնի Ճվճվ Արոյի սկանդալներով հայտնի որդին՝ Սարգիս Վարդանյանն է, իսկ վթարի հետեւանքով զոհվեցին ՃՈ երկու ոստիկան, դեռ քար լռություն է:

Տուժող կողմի հարազատները դժգոհում են եւ մտավախություն ունեն, որ քննությունն ուզում են փակուղի տանել: Իսկ մեղադրյալի փաստաբաններն էլ շարունակում են ամեն բան անել՝ արդարացնելով իրենց պաշտպանյալին: Ավելին, ըստ տարածված լուրերի, նրանք հույս ունեն, որ համաներման տակ կգցեն երկու մարդու կյանք խլած իրենց պաշտպանյալին՝ արդարացնելով, որ նա եթե ուզենար էլ, չէր կարող կանխել վթարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին