Շուրջ 1 տարի առաջ սկսվեցին քննարկումներն այն մասին, որ սիրված երգիչ Արտաշ Ասատրյանը զգալիորեն նիհարել է:
Երգիչն այնքան շատ է կորցրել քաշը, որ կար վարկած, որ երգիչն ունի առողջական խնդիրներ ինչն: Արտաշ Ասատրայանը շարունակում էր իր նոր հրապարակումներն անել ու դրանցից պարզ էու դառնում, որ երգիչը օր օրի ավելի է նիհարում ու անճանաչելի դառնում:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հիվանդությունը հերքող հայտարարությամբ հանդես եկավ Արտաշը`նշելով, որ -48 կգ նիհարել է 10 ամսում: Իր խոսքով`նիհարելու բանաձևը բարդ չի եղել: Ինչպես ինքն էր նշել`նիհարել եմ ջրով և լավ ռեստորաններում հաց չուտելով:Ինչ խոսք` երգչի կամքի ուժը շատերի համար նախանձելի էր:
Դե իսկ էլ ինչ լուր, որը չպարզվի մեր կողմից:
«Նիհարել եմ ջուր խմելով» ասող Արտաշն ամենևին չի նիհարել ջրով, նրան վիրահատել են:
Այս ամենը վկայում է կլինիկաներից մեկի հրապարակումը, որտեղ իրենք բժշկական թիմով նկարվել են Արտաշի հետ, և նշել, որ Արտաշի հետ իրենք իդեալական արդյունքի են հասել:
Թե որն է երգչի կեղծ տեղեկություն փոխանցելու իմաստը, դժվար է ասել»:
Դիտեք նաև Արտաշ և Գրիշա Ասատրյանների հարցազրույցն՝ Asekose.am-ի արխիվից։