▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրային կոմիտեում կադրային փոփոխություններ են սկսվել. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով «էյ Ի Ջի Սերվիսի» գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանի՝ Ջրային կոմիտեի ղեկավար նշանակվելուց հետո այդ կառույցում կադրային փոփոխություններ են սկսվել։ Արդեն իսկ Արամ Հարությունյանի հետ հեռացել է նրա խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը։ Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ կոմիտեի նախագահի տեղակալ ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը նույնպես պատրաստվում է հեռանալ։ Նա, ամենայն հավանականությամբ, կգնա բնապահպանության նախարարի տեղակալ՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի մոտ։ Ժամանակին Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը շրջանառվում էր Շիրակի մարզպետի պաշտոնի համար։ Նա ծնունդով Արթիկ քաղաքից է, կարճ ժամանակ՝ 2002թ. հունիսի 2-ից մինչև 2003թ. մայիսի 25-ը, եղել Է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ, 2003թ. ՀՅԴ քվոտայով նշանակվել է բնապահպանության փոխնախարար, իսկ 2009թ., երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, Մաթիլյանը հրաժեշտ տվեց այդ պաշտոնին։ Սակայն, չգիտես ինչու, վերջին պահին կանգնեցին Հակոբ Սիմոնյանի թեկնածության վրա, որից այժմ դժգոհ են։ Անցյալ տարի Հակոբ Մաթիլյանը նշանակվեց Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ, որտեղ և աշխատում Է մինչ օրս»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին