Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մի նոր երևույթ է ի հայտ եկել համացանցում: Նիկոլ Փաշինյանը արդեն մոտ մեկ տարի է, ինչ բազմաթիվ ելույթներ է ունենում ՀՀ ԱԺ ամբիոնից և տարբեր մարդկանց անունունն է տալիս կապված տարբեր օդում կախված լուրերի հետ:
Ով ասես չկա այս ցուցակում՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան, Սուրիկ Խաչատրյան և այլն:
Երեկ նույն համատեքստում հնչեց նաև Սամվել Ալեքսանյան անունը, որին ՛՛պատասխանեց՛՛ Դավիթ Հարությունյանը:
Բայց խոսքը հարց և պատասխանի մասին չէ: Դրան հաջորդեց մի իրավիճակ, ուր կարծես թե իշխանություններին քննադատող ընդդիմադիր որոշ աղբյուրներ և խմբակներ սկսեցին քննադատել Նիկոլ Փաշինյանին այդ հարցադրման համար:
Ի դեպ քննադատությունը նույն Դավիթ Հարությունյանի անհեթեթության ոճի մեջ էր, իբր մենք գիտենք, որ դու գիտես, որ նա գիտի, նենց որ ...:
Հարց է ծագում, ինչու նման ՛՛քննադատության՛՛ ալիք չեղավ մնացածի անունները տալուց հետո?
Ինչ կապ կա քննադատողների և Սամվել Ալեքսանյանի միջև? Ինչ են իրենք արել մինչ օրս և անում?
Ինչ կապ կա քննադատողների և քաղաքականության ու լրջության հետ?
Ինչու այսքան ժամանակ ոչ մի հիմնավորված մեղադրանք չկա?
Եվ նմանատիպ բազմաթիվ ինչուներ:
Չխորանանք անունների և ինտրիգների մեջ , այդ ամենն ունի մեկ պատասխան :
Միգուցե Նիկոլ Փաշինյանը չհասնի հաջողության իր գործում, բայց մարդկանց չես խաբի :
Մարդիկ տեսնում են Նիկոլի ամենօրյա աշխատանքը ,ազնվությունը , անցած ճանապարհը, սկզբունքայնությունը և այսօր նրա վարկանիշը հասարակ մարդկանց մոտ բավականին բարձր է, և դա ուղղակի հանգիստ չի տալիս որոշ շրջանակներին:
Կան նույնիսկ տեքստեր, որոնք կարդալիս կարելի է լսել, թե ինչպես այդ ճպուռներին, որոնք ոչ մի բան չեն անում և միայն զբաղվում են բանսարկություններով , հանգիստ չի տալիս մրմուռը: