«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, վերջինիս Անգլիայի գավաթի երեկվա 1/32 եզրափակչի «Դերբիի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում փոխարինելու համար։
«Դա արդար չէր։ Ես ներողություն եմ խնդրել նրանից։ Նա լավ էր խաղում:Բայց ինձ պետք էր Ռոմելուն, քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, եւ ես «զոհաբերեցի» Միկիին»,- ասել է Մոուրինյոն։
Հայ ֆուտբոլիստը հայտնվել էր մեկնարկային կազմում եւ առաջին խաղակեսում շատ ակտիվ էր։ Սակայն պորտուգալացի մասնագետը երկրորդ խաղակեսի հենց սկզբում փոխարինեց Մխիթարյանին։