«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, թե ինչու թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտնվել «Էվերտոնի» հետ հանդիպման մեկնարկային կազմում:
«Շաբաթ օրը Հենրիխ Մխիթարյանը վատ խաղաց, ես դժգոհ էի նրա խաղից: Դա է պատճառը, որ նա հայտնվել էր պահեստայիններ նստարանին»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 65-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվե 1-1 հաշվով: