«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ եթե կարիքն եղավ, ապա ԱՊԼ-ի 36-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղի ժամանակ հանգստանալու հնարավորություն կտա թիմի առանցքային ֆուտբոլիստներին:
«Ամեն ինչ կախված է «Սելտայի» հետ խաղի արդյունքից: Այդ ամենի մասին կխոսենք իսպանական ակումբի դեմ առաջին հանդիպումից հետո: Սակայն, եթե կարիքն եղավ, ապա հանգստանալու հնարավորություն կտամ առանքային ֆուտբոլիստներին»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ այսօր ուշ երեկոյան Եվրոպա լիգայի առաջին կիսաեզրափակիչում «Յունայթեդը» կհյուրընկալվի «Սելտային», իսկ արդեն մայիսի 7-ին ԱՊԼ-ի 36-րդ տուրում կխաղա «Արսենալի» դեմ: