«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Տոտենհեմից» կրած պարտությունը (1-2):
«Ներկա պահին ԱՊԼ-ի հանդիպումները մեզ համար այդքան էլ մեծ նշանակություն չունեն, դրանք ընդամենը խաղեր են, որոնք մենք չենք ցանկանում խաղալ: Ես միայն մտածում եմ եզրափակչի մասին:
«Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում: