«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանը համեմատել է Մադրիդի «Ռեալում» իր առաջին տարվա հետ:
«Կարևոր չէ՝ տիտղոսներ կան թե ոչ: Ինձ չի լքում այն զգացողությունը, որ մրցաշրջանը կարևոր է ինձ, ֆուտբոլիստների և ակումբի համար: Գուցե սա առաջին հաջող մրցաշրջանն է, բայց հետագայում ավելի լավ է լինելու:
Եթե մեզ հաջողվի հաղթել Եվրոպա լիգան, իսկ օգոստոսին խաղալ Եվրոպայի Սուպերգավաթում Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ, դա հիանալի կլինի:
Կասեի, որ այս մրցաշրջանը նման է «Ռեալում» իմ առաջին տարվան: Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա ես գործ ունեի մեծ ակումբի հետ, որը խնդիրներ ունի: Երբ ես իմ թիմի հետ գալիս եմ այսպիսի ակումբներ, միանգամից գնահատում եմ ճնշումը ֆուտբոլիստների վրա և փորձում արդարացնել սպասելիքները: Բայց երևում է, որ ակումբը պատրաստ չէ ամեն ինչ միանգամից հաղթելու: Պետք է աշխատել: «Չելսիում», «Ինտերում» և «Պորտուում» ամեն ինչ այլ էր»,-ասել է Մոուրինյոն: