▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանն իր գործը շատ լավ արեց»

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Ռոստով» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո (1-1) Ժոզե Մոուրինյոն ամփոփեց խաղը լրագրողների հետ։

VivaroNews.am-ի թղթակից Կարեն Ռաֆայելյանի հարցին, թե արդյոք նա բավարարված է Հենրիխ Մխիթարյանի խաղով, հատկապես՝ հարձակման գծում, պորտուգալացի մարզիչը պատասխանեց. «Մենք գիտեինք, որ Հենրիխը չի կարող խաղալ 90 րոպե, նա խաղալու էր 60 րոպե, մենք դա միասին էինք որոշել մինչև խաղը, որովհետև նա դեռ պատրաստ չէր դրան։ Մենք նրան ազատություն էինք տվել, որպեսզի նա հարձակման գծում Զլատանի հետ, որպեսզի տարածություններ ստեղծի, փոխհամագործակցի։ Նա իր գործն արեց, նա իր գործը շատ լավ արեց, կարևորն էլ դա է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին