▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը շատ բարձր մակարդակի վրա է. մենք գոհ ենք նրանից»

vivaronews.am-ը գրում է. Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ուիգան» (4-0) խաղից հետո «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Երբ Միկին հայտնվեց հիմնական կազմում, և մենք, և նա հասկացանք, որ ամբողջովին պատրաստ է: Նա միանգամից իր մեծ ազդեցությունն ունեցավ թիմի վրա, որից հետո եղավ թեթև դադար վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր «Տոտենհեմի» հետ խաղի ժամանակ, բայց նա վերադարձել է և կկարողանա խաղալ բարձր մակարդակի վրա: Մենք բոլորս գոհ ենք»,- ասել է Մոուրինյոն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին