▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյո. «Մենք «Բավարիան» չենք, որ գնենք մրցակիցների լավագույն ֆուտբոլիստներին»

 

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Պրեմիեր լիգայում հնարավոր չէ գնել մրցակիցների ուժեղագույն խաղացողներին, ինչպես Գերմանիայում անում է Մյունխենի «Բավարիան»:

«Անգլիական ֆուտբոլում նոր ժամանակներ են եկել: Սա Գերմանիան չէ: Այնտեղ «Բավարիան» առաջնությունը հաղթում է դեռ ամռանը: Այդ թիմն ամեն տարի ձեռք է բերում «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստներին: Լավագույն օրինակներն են Ռոբերտ Լևանդովսկին, Մարիո Գյոտցեն և Մատս Հյումելսը: Հետևաբար, նրանք տիտղոսը նվաճում են դեռ ամռանը:

Կարծում եք՝ ես կարող եմ գնել «Տոտենհեմի» լավագույն ֆուտբոլիստներից թեկուզ երկուսի՞ն. չեմ կարող: Ես չեմ կարող ձեռք բերել «Չելսիի» կամ «Արսենալի» առաջատարներին: Ժամանակներն անցել են, երբ գլխավոր մրցակիցներին կարելի է թուլացնել այդ կերպով: Եթե դուք որևէ թիմից հրավիրում եք ֆուտբոլիստի, դա նշանակում է՝ նա այդ ակումբին պետք չէ: Այլևս հնարավոր չէ մրցակիցների վրա ազդել տրանսֆերների միջոցով:

Իհարկե, «Բավարիան», «Ռեալը», «Բարսելոնան» և «ՊՍԺ»-ն վաճառում են այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում են: Տրանսֆերային ճիշտ քաղաքականություն վարելն այսօր դժվար է ամենուր»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին