▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյո. «Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է խաղալ «Լիվերպուլի» դեմ»

vivaronews.am-ը գրում է.  «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քիչ առաջ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել ԱՊԼ-ի առաջիկա տուրի «Լիվերպուլի» հետ խաղին:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, որի ժամանակ վնասվածք էր ստացել:

Պորտուգալացին նշել է նաև, որ Յուրգեն Կլոպի թիմի հետ խաղին պատրաստ կլինի նաև պաշտպան Լյուկ Շոուն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին