▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճոյտի որդիներն առևանգել են իրենց հոր ընկերության աշխատակիցների՞ն

PastInfo-ն գրում է. Հայտնի է դարձել, որ կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդիները` Արմեն և Արայիկ Հակոբյանները, ավելի քան 1ամիս առաջ`փետրվարի 6-ին, առևանգել են իրենց հորը պատկանող «Ուրախ և Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գևորգյանիև և հաշվապահ Հերիքնազ Ակունցին և որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյան քաղաքի ինչ-որ բնակարանում: 

 Հիշեցնենք՝ այս դեպքից 4 օր առաջ` փետրվարի 2-ին, Հակոբ Հակոբյանը ձերբակալվել էր, ընդ որում` նրա ձերբակալումը մասնավորապես պայմանավորված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ:

 Ի դեպ, ՀՀ Էլեկտրոնային ռեսգիստրում՝ e-register.am կայքում, որպես ընկերության հիմնադիր նշված է հենց Հակոբ Հակոբյանի անունը: «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի մասին այլ տեղեկություններ կայքում չկան: 

 Ինչևէ, ստացվում է, որ իրենց հայրիկին ձերբակալելուց և կալանավորելուց հետո նրա որդիներն առևանգել ու պատանդառել են նրա 3 նախկին ու ներկա աշխատակիցներին` նախկին ու ներկա տնօրեններին ու հաշվապահին:

 Նման ընտրությունը հազիվ թե պատահական լինի, քանի որ հենց այս եռյակն է լավագույնս տեղեկացված տվյալ ընկերության ֆինանսական գործերից:

 Դժվար չէր ենթադրել նաև, որ իրենց հայրիկի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում առաջինների թվում հարցաքննվելու էին հենց այս մարդիկ: Հետևաբար, դժվար չէ կռահել, թե ինչ նպատակ կարող էր հետախպնդել նրանց առևանգումը: Ամենայն հավանականությամբ` վախեցնելու և ստիպելու լռել:

Այսպիսով, չի բացառվում, որ առաջիկայում Ճոյտի որդիները նույնպես կարող են հայտնվել ճաղերի հետևում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին