«Փաշինյանը 2023 թվականից ի վեր չի այցելում Եռաբլուր։ Փաշինյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում մեր զինվորների նկատմամբ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեզ համար, մեր ապագայի համար»,- շեշտում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանը։
«Փաշինյանը չունի քաջություն նայելու նրանց ընտանիքների աչքերին, քանի որ թույլ է և գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ»,- ասում է Արթուր Ավանեսյանը՝ հավելելով՝ հաջորդ վարչապետի՝ Սամվել Կարապետյանի իշխանավարության ընթացքում կրկին կունենանք ուժեղ բանակ։
«Կբերենք ուժեղ խաղաղություն»,- ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավարը։


