▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդին ի՞նչ ասենք, որտե՞ղ է մեր ստրատեգիական ռազմավարությունը

ԱԺ-ում գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե Ուկրաինան այսօր գազը ստանում է 247 դոլարով, 280-ով ծախում  է , ՀՀ-ն ՌԴ-ից գազը ձեռք է բերում 164 դոլարով, վաճառում՝ 340-ով.

«Այս ժողովրդին ի՞նչ ասենք, որտե՞ղ է մեր ստրատեգիական ռազմավարությունը»,-հարցրեց պատգամավորը:

Նա նշեց, որ հաշվետվության մեջ վերլուծված չեն ներդրումները. «Ոնց է ստացվում, որ «Գազպրոմ»-ի մենեջերը, թեկուզ եթե լավ է աշխատում, օլիգարխ է: Մենք սա ռազբիրատ արե՞լ ենք»,-հարցրը բարձրաձայնեց Հրանտ Բագրատյանը:

ԱԺ-ում գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց. Ուկրաինան էսօր գազը ստանում է 247$-ով, 280-ով ծախում  է , ՀՀ-ն ՌԴ-ից գազը ձեռք է բերում 164 դոլարով, վաճառում՝ 340-ով. 
 էս ժողովրդին ի՞նչ ասենք, որտե՞ղ է մեր ստրատեգիական ռազմավարությունը:
Վարդան Այվազյանը պատասխանեց, որ գազը 340$-ով վաճառվում է սպառողների մոտ 34%-ը, իսկ ինչ վերաբերում է 66%-ին, Այվազյանը նկատեց՝ 238$-ին համարժեք դրամով: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին