▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդական երգիչ նախագծից հետո հայոց բանակում ծառայած Արման Խաչատրյանը վերադառնում է

Ժողովրդական երգիչ նախագծում իր գեղեցիկ ու տպավորիչ կատարումներով առանձնացած Արման Խաչատրյանը նախագծի ավարտից հետո անցել էր ծառայության հայոց բանակում:

Երկամյա ծառայության ավարտից հետո Արման Խաչատրյանը վերսկսում է իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը` իր շքեղ ձայնով մատուցելով հայ ժողովրդական ու աշուղական երգերը ուրույն մոտեցմամբ:

Հիշեցնենք, որ Արմանը եղել է Շանթ հեռուստաընկերության Ժողովրդական երգիչ նախագծի 3-րդ եթերաշրջանի մասնակիցներից և ունեցել է բազմաթիվ գեղեցիկ ելույթեր տարբեր հաղորդումների շրջանակներում:

Երգչի ստեղծագործական աշխատանքներին ու նոր կատարումներին կարող եք հետևել նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում, իսկ Արման Խաչատրյանի մի քանի տպավորիչ կատարումներ` ստորև. 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին