Երեկ՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Շառլ Ազնավուրի հրապարակում թևածել է ժողովրդական երգն ու երաժշտությունը՝ ինքնատիպ հմայք հաղորդելով Մայրության և գեղեցկության տոնին: Իրենց ելույթներով երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի տոնական բարձր տրամադրությունն ապահովել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժիշտները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն