▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ

«Հայկական Ժամանակ»-ի խմբագիրը բլից-հարցազրույց է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ Վերին Գետաշենի գերեզմանոցում, զինվորի հուղարկավորությունից րոպեներ անց.

- Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա Է:
- Բայց ո՞վ Է ասել, որ պետք Է հրաժարական տայի ես:
- Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:
- Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:
- Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:
- Իսկ ո՞վ Է պահանջում... Իմ աշխատանքի գնահատականը կարող Է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:

- Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:
- ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:
- Դա ինչ երևույթ է, երբևէ եղե՞լ Է, որ դիակը բերեն:
- Կարո՞ղ եմ իմանալ դուք ով եք:
- «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:
- Շնորհակալ եմ. ես պատասխանեցի:
- Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:
- ժողովրդի գնահատական Է երևույթի հանդեպ:

- Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերոթյունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:
- Ի՞նչը:
- Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն փնում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել ի՞նչն է պատճառը:
- Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում Է ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:
- Իսկ կարելի է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:
- Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն Էլ ծառայում են Լեռնային Դարաբաղի հանրապետությունում...

- Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:
- Նրանցից մեկն Էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: եթե հնարավոր լիներ, իրեն Էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:
- Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:
- Շատ: Շատ:
- Բարձրաստիճան, նախարարի տեղակալ շտաբի պետ„
- Շատ: Շատ:
- Անուն տվեք, մի հոգու անուն:
- Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:
- Քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է որևէ մեկը:
- Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին