▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդ ջան, խնդրում եմ, մի սարքեք ինձ հակահեղափոխական ․․․Սևակ Ամրոյան

Երգիչ Սևակ Ամրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ժողովուրդ ջան, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, -ես իմ համար հանգիստ նստած սոխ ու հաց կուտեի, մեկ էլ -շըրըխք։

Պարզվում է մեր որոշ լրատվամիջոցներ, սովորական շոու ծրագրում ասված ամենասովորական խոսքը վարպետորեն սարքում են քաղաքաքան թեժ վերնագիր ու հոպ ,անկախ քո կամքից ու ցանկություններից հայտնվում ես քաղաքական կրքերի կիզակետում։
Ժողովուրդ ջան, խնդրում եմ, առանց հաղորդումը նայելու մի հավատացեք վերնագրերին ու մի տարեք ինձ քաղաքական դաշտ, սարքեք հակահեղափոխական և առավել ևս զերծ մնացեք անձնական վիրավորանքներից։
Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։

Իմ գործը մշակույթի դաշտում է, ոչ քաղաքականության։

Ես երբևէ չեմ մասնակցել որևէ քարոզարշավի հենց միայն քաղաքականությունից հեռու մնալու համար։
Աշխարհի շատ երկրներում եմ հնարհավորություն ունեցել մնալու, բայց ես իմ տունը իմ հայրենիքում եմ սարքում ու իմ երեխաների ապագան էստեղ եմ տեսնում։
Հաջողություն եմ մաղթում մեր պետական այրերին, որ ի վերջո ունենանք մեր երազած երկիրը, ինքս էլ պատրաստ եմ ինչով կարող եմ օգտակար կլինեմ, բայց իմ ոլորտում։
Իսկ վիրավորանքներով ու մարդկանց անտեղի
սևացնելով, կարծում եմ շատ հեռու չենք գնա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին