Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Այսօրվանից սկսած՝ երևանյան երթուղիներում չեն լինի գազելներ։
Այս կարևոր փոփոխության խորհրդանշական վերջնակետը թիվ 70 երթուղին էր, որի վերջին գազելը որոշեցի անձամբ ճանապարհել։
Հարմարավետ և հուսալի պայմաններ ապահովելուց բացի հասարակական տրանսպորտի փոփոխությունը ընդգրկում է ոլորտային մի շարք ուղղություններ, որոնց հիմքում անհատական մեքենաներից անցումն է բարեկարգ տրանսպորտային համակարգին։