▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճոխ ամանորյա փարթի՝ Երևանի քաղաքապետարանի համար

Դիտեք նաև

Երևանի քաղաքապետարանը որոշել է 110 հոգու համար ամանորյա միջոցառում կազմակերպել բարձրակարգ ռեստորաններից մեկում։

Եվրոմեդիա24.com-ն է գրում ու մանրամասնում․ «Խոզի, հորթի, գառան և թառափի խորովածով, ուզբեկական փլավ, ինչպես նաև բարձր կարգի, առնվազն 10 տարվա պահպանման, 0.7 լ․ գործարանային, շշալցված օղիներ, իհարկե մնացած ամեն ինչը ներառված, ճոխ միջոցառման համար քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որոշել է պետական բյուջեից ծախսել շուրջ 5000 ԱՄՆ դոլար գումար։

Ամանորյա «փարթիի» կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ, 1 մլն 998 հազար 888 ՀՀ դրամ արժողությամբ։

«ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է ոմն Վլաս Դոխոլյանին, իսկ ընկերությունը հիմնադրվել 2022 թվականին։

«ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն 2024 թվականին շուրջ 86 մլն դրամի պայմանագիր է կնքել տարբեր պետական կառույցների հետ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին