ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հանրությանն է ներկայացրել աշխարհի առաջնորդների՝ իր ձեռքով արված դիմանակարները: Հաղորդում է lenta.ru-ն:
Դիմանկարները ներկայացվել են Դալասսում գտնվող Բուշի նախագահական թանգարանում: Նա պատկերել է այն բոլոր առաջնորդներին, ում հետ հանդիպել է:
Հավաքածուում ընդգրկված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և այլոց դիմանկարները: Տեսանյութում, որտեղ Բուշը ներկայացնում է իր աշխատանքները, ասել է, որ ճանաչելով առաջնորդներին՝ ցանկացել է իր զգացածը հանձնել թղթին:
Հեռուստատեսային հարցազրույցում Բուշը նշել է, որ իրեն մեծ նկարիչ չի համարում, բայց զգում է, որ «իր մեջ թաքնված է Ռեմբրանտը»: