«Ջոն Քերին Հայաստանի վրով ոչինչ չի ասել։ Չխորանամ, թե ինչու տենց չէր կարող լինել։ Հավես չկա։ Զուտ ասեմ, որ դեսպանատան Թվիթերում հերքումը կարող եք գտնել։ Եթե էս պահին ձեզ հետաքրքիր է աղբյուրները ճշտելու հարցը»,-այսպես է արձագանքել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը համացանցում տարածված լուրերին, թե ԱՄՆ պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ Հայաստան և Թուրքիայի իշխանություններն իրենց երկրները հասցրել են քաղաքացիական պատերազմի շեմին և որ Վաշինգտոնը Երևանում կատարվող իրադարձությունների հետ որևէ առնչություն չունի:
Նշենք, որ նման լուրերը տարածել էին ուկրաինական կայքերը, հետո դրանք թարգմանաբար ներկայացվել էին որոշ հայկական լրատվաան հարթակներում: