▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՈ աշխատակիցները «դարանակալել» էին Սևան-Երևան մայրուղում

Երևան –Սևան ավտոմայրուղու վրա ՃՈ մեքենան ,,դիրքավորվել էր,, ճանապարհի մեջտեղում`հավանաբար վարորդներին ,,բռնացնելու,, և անակնկալի բերելու նպատակով:

Շեշտենք, որ ՃՈ մեքենայի լուսային ազդանշանները միացված չեն, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավեն և չզգուժշացնեն վարորդներին: 

Ըստ ականատեսների, տեսնելով արագությունը գերազանցող վարորդին, ՃՈ աշխատակիցները անմիջապես դարանակալած տեղից հետադարձ են կատարում և “լարվում են” վարորդի հետևից:
Հայտնի է, որ ՃՈ աշխատակիցները, ըստ ոստիկանապետի հրամանի, իրավունք չունեն կայանված լինել որևէ տեղում և ֆիքսել խախտումներ, այլ պետք է մշտապես շրջեն փողոցներով: 
Նշենք, որ նման ,,դարանակալման,, դեպքեր էին արձանագրվել նաև Երևանում, մասնավորապես Մարզահամերգային համալիրին հարող խաչմերուկում, որտեղ այսօր ընթացող շինարարության պատճառով անընհատ փոփոխվում են երթևեկության կանոնները, սակայն այդ մասին համացանցում բարձրաձայնելուց հետո դա վերացվեց:
Հուսով ենք, որ այս դեպքում նույնպես թերությունը կվերացվի արագորեն և նման «դարանակալման» դեպքեր այլևս չեն լինի նաև միջքաղաքային մայրուղիներում:

Գրառումն ու տեսանյութը` Բամբասանք Հայկական ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին