▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժնևում Ազնավուրի համերգը հետաձգվել է. նա հոսպիտալացվել է

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով այս տարի նշում է իր 90-ամյակը, այսօր հոսպիտալացվել է, ինչի պատճառով էլ հետաձգվել է Ժնևում այսօր երեկոյան նախատեսված իր համերգը: Շվեյցարական  գործակալությունների հաղորդման համաձայն` հոսպիտալացվելու պատճառը ինֆեկցիան է, որը վերջին օրերին ավելի է իրեն  զգացնել տվել Ազնավուրի առողջության վրա: Համերգի կազմակերպիչները նշել են, որ Ժնևում Ազնավուրի ելույթը տեղի կունենա նրա ապաքինումից հետո՝  հնարավորինս շուտ, սակայն չի նշվում` որ երկրում կամ որ հիվանդանոցում է անցնելու իր բուժման կուրսը շանսոնյեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին