▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջնդին ու ՀՀԿ-ն.թեկնածուի հարցով դիմել են հանցագործ աշխարհում հայտնի անձին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է նախընտրական ցուցակում տեղ հատկացնել նաեւ ազգային փոքրամասնություններին՝ ցուցակում մեկ տեղ հատկացնելով ազգությամբ եզդի մեկ հոգու։

Մեզ հասած տեղեկություններով՝ այդ հարցով ՀՀԿ-ականները դիմել են հանցագործ աշխարհում հայտնի «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Ամարյանին, ՀՀԿ ցուցակի համար թեկնածու առաջարկելու խնդրանքով։

Նշենք, որ քրեական մի գործով Ջնդի Ամարյանը այս տարվա ապրիլի 2-ից կալանավորվել էր։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց, եւ այժմ իշխանություններն ակնկալում են վերջինիս աջակցությունը՝ արժանի ԱԺ պատգամավորի թեկնածուին, եւ եզդիների ձայները հօգուտ ՀՀԿ-ի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին