Օպերայի և բալետի պետական թատրոնում երեկ տրվել է Հ3 հեռուստաալիքի մեկնարկը, որը պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Հեռուստաընկերության տնօրենը` դերասան Արամ Հովհաննիսյանը, ով առավել հայտնի է իբրև «Որոգայթի» Զավեն` համապատասխան սերիալից լրագրողներին առաջարկել է տարանջատել ՕԵԿ-ն ու հեռուստատեսությունը և փորձել է վստահեցնել, որ հեռուստաալիքը չի ծառայելու ՕԵԿ-ի քաղաքական կուրսին:
Արվեստագետ Լևոն Մութաֆյանն , արձագանքելով, Հ3-ի տնօրենի խոսքերին, մասնավորապես, գրել է.
« « Հրաշալի» հարցազրույց, « հրաշալի» մեկնաբանություններ...
Անգամ հայտնագործություններ.
համասեփականատեր է, բայց բիզնեսմեն չէ...
նվիրում է ժողովրդին, բայց նվեր չէ ժողովրդին...
քննադատելու է իշխանություններին, բայց չի քննադատելու...
ՕԵԿ-ի ղեկավարինն է, ՕԵԿ-ի շենքում է, ՕԵԿ-ն է ընտրում և ուղղորդում կադրերին, բայց... ՕԵԿ-ի հետ կապ չունի...
Ճիշտ և ճիշտ ՕԵԿ-ավարի...»
Տեսանյութն` 1in.am-ի: