Ազգային ժողովում այսօր քննարկվում էր կրթության մասին օրինագիծը, որի հիմնական զեկուցողն էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Մինչ օրինագծին անցնելը Աշոտյանն անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի` էթիկայի վերաբեյալ դիտարկումներին. «Այստեղ կոռեկտ պատասխանում եք, բայց Ազգային ժողովի պատերից դուրս սայտերի և ֆեյքերի միջոցով պատվերներ եք տալիս: Եթե պետք է, կարող եմ թվարկել, որ կայքերն են, պարզապես ժամանակը չի հերիքի դրա համար»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցրեց` եթե ժամանակը հերիքեր, կթվարկեի՞ք անունները, Աշոտյանը պատասխանեց, թե դահլիճում աշակերտներ կան, իրենց պետք չէ վատ բաների անուններ տալ:
Ընդդիմությունն անդրդվելիորեն հորդորեց հնչեցնել անուններ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դուք մեզանից լավ գիտեք»:
Աշոտյանը համաձայնեց այս խոսքերի հետ ու այդպես էլ «սպասված» անունները չհնչեցին: