Շանթի տղու նկատմամբ մեղադրանք են առաջադրվել ու հիմա ոմանք աղաղակում են քաղաքական հետապնդումների ու որ ամենազվարճալին է՝ ամենաերիտասարդ քաղբանտարկյալի մասին: Ժողովուրդ, եթե Շանթի տղեն քաղբանտարկյալ է, ապա քաղբանտարկյալ են բոլոր այն անչափահասները, ովքեր դատվել են մարդ սպանելու, ծեծելու, գողության, կողոպուտի և այլ քրեական հոդվածներով:
Այն փաստը, որ Շահեն Հարությունյանը Շանթի տղեն է, դեռ չի նշանակում, որ իր ամեն արարք քաղաքական է ու առավել ևս չի նշանակում, որ ամեն արարքի համար տրված իրավական գնահատականը՝ քաղաքական հետապնդում է: Շանթին էլ, Շանթի որդուն են մեղադրում են ոչ քաղաքական հայացքների համար, ոչ էլ քաղաքական կամ մտացածին հոդվածներով, այլ կոնկրետ քրեական հոդվածով, որը կոչվում է ուլիգանություն ու այդ խուլիգանությանը ականատես են եղել բոլոր նրանք, ովքեր տեսել են Շանթի հերոսությունը:
Բան չունեմ ասելու, դատարանը պետք է ելնի նրանից, որ Շահենին խուլիգանության դրդել է իր արկածախնդիր հայրը ու եթե Շահենի նկատմամբ կարելի է ներողամտություն թույլ տալ ու չկոտրել երեխու կյանքը, ապա հոր նկատմամբ ոչ մի ներում-բեկում չպետք է լինի, որովհետև այդ մարդը իր ամբիցիաների ու ախմախությունների համար փաստորեն կործանման եզրին է հասցրել սեփական երեխուն: Դա կարող է անել միայն կամ հոգեկան հիվանդը, կամ էլ անհույս ու անուղղելի տականքը: