▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրինովսկու հոգեկան վիճակը մտահոգություն է առաջացնում. ադրբեջանցիներն արձագանքում են

Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտություններից խոցված ադրբեջանիցները թեև ուշացումով, սակայն արձագանքել են վերջինիս:

«ЛДПР կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հոգեկան վիճակը մտահոգություն  է առաջացնում, իսկ նրա հարձակումները Ադրբեջանի հասցեին անընդունելի են: Առաջարկում եմ Միլի Մեջլիսին համապատասխան դիմում հղել Պետդումա»,- 1news.az-ի փոխանցմամբ՝ այս մասին  այսօր Ադրբեջանի Միլի մեջլիսում հայտարարել է պատգամավոր Ֆազաիլ Աղամալին:

Ըստ նրա՝ Ժիրինովսկու հայամետ հայտարարությունները բացասաբար են անդրադառնում ռուսժադրբեջանական հարաբերությունների վրա, և Պետդումային պետք է զգուշացնել այդ մասին:

Հիշեցնենք, որ իր հերթական ելույթի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է ադրբեջանիցներին՝ նշելով, որ ադրբեջանցիներ թարգմանաբար նշանակում է «կասպիյցիներ»:

«Ազեր նշանակում է Խազար, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն նրանք մարդիկ են, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն լեզվով՝ կասպիյցիներ: Ի՞նչ, հիմա դա ազգությո՞ւն է: Նրանք ուղղակի մարդիկ են, որոնք ապրում են այտեղ, ինչպես, օրինակ, պովոլժցիները, վոլոգդոցիները և այլն...»,- ասել էր նա: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին