armtimes.com-ը գրում է. Ժիրայր Սեֆիլյանի ու իշխանությունների միջեւ բանակցություններ են ընթանում՝ ՊՊԾ գնդի տարածքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ: Այդ մասին մեզ հետ զրույցւոմ քիչ առաջ տեղեկացրեց «ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա նշեց, որ բանակցություններում խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելուն վերաբերող Ժիրայր Սեֆիլյանի առաջարկին:
- Պարոն Ավետիսյան, ի՞նչ է կատարվում այս պահին ՊՊԾ գնդի տարածքում:
- Այս պահին հանգիստ է մեզ մոտ: Լուրեր էինք լսում, զրուցում էինք, մեր առօրյայով...
- Հայկ Կյուրեղյանն ասում էր, որ անհանգիստ եւ լարված վիճակ է: Հանդարտվե՞ց:
- Կար էդպիսի բան, հիմա կարգավորվեց:
- ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սնունդ է ուղարկվել: Սնունդը հասա՞վ ձեզ:
- Այո, սնունդ ուղարկվել էր երեկ, այսօր էլ բերեցին: Հենց նոր սնունդ բերեցին, չոր սնունդ են ուղարկում՝ պահածոներ, հաց:
- Ձեր պահանջների հետ կապված որեւէ արձագանք կա՞ իշխանություններից:
- Հիմա պարոն Սեֆիլյանի առաջարկած տարբերակով բանակցություններ են ընթանում:
- Ո՞ւմ եւ ո՞ւմ միջեւ:
- Իշխանությունների եւ Սեֆիլյանի: Պրոցեսը դժվարությամբ, բայց որոշակի առաջընթաց արձանագրում է, ինչը կառուցողական է եւ ողջունելի: Հիմա տեսնենք՝ ինչ կլինի: Մենք ուզում ենք, որ ճիշտ հանգուցալուծում ունենա եւ այս դեպքը եւ առհասարակ երկրում սկսվող փոփոխությունները: Ուզում ենք, որ ցնցումներ չլինեն:
- Ի՞նչ նկատի ունեք բանակցություններ ասելով: Պարոն Սեֆիլյանի հետ բանակցություններն ուղի՞ղ են, թե՞ միջնորդավորված ձեւով:
- Միջնորդավորված չէ, բայց մանրամասներ չգիտեմ, ես ընդամենը շատ աղքատիկ ինֆորմացիա ունեմ, որ կա պրոցես, որը ողջունելի է: Հիմա թե ինչ, ինչպես ՝ դա չգիտեմ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում