1in.am-ը գրում է. ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է Կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված են «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը և «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց, որի ժամանակ հայտարարեց, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է.
«Նախորդ շաբաթ ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը, և բոլոր հիմքերը կան պնդելու, որ հերթական քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»: