Ջինսե կտորների դիզայներները վագրերն, առյուծներն ու արջերն են
Ճապոնացի կենդանիների սիրահարները հագուստի ստեղծման նոր մոտեցում են մտածել: Պատռված ջինսերի ստեղծման համար նրանք ներգրավել են կենդանաբանական այգու գազաններին, գրում է The Wall Street Journal-ը:
«Մենք կենդանի բնության պաշտպանության քարոզչության համար պարզ միջոց էինք փնտրում: Ընդ որում, մենք ցանկանում էինք բարձրացնել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը կենդանիների նկատմամբ: Այսպես եւ հղացավ զոոջինսերի գաղափարը», - հաղորդել է Zoo Jeans նախագծի հեղինակ Տակույա Միյամոտոն:
Վառ երեւակայություն ունեցող կենդանի բնության սիրահարները սկզբում կապվել են Տոկիոյի կենդանաբանական այգու տնօրինության հետ տեղական վագրերին եւ արջերին նոր խաղալիքներ տրամադրելու համար: Ստանալով համաձայնություն, ձեռնարկողները ջինսե կտորով փաթաթել են ավտոմոմոբիլային անվադողեր եւ մեծ փուչիկներ, իսկ հետո դրանք նետել գազանների վանդակները, հաղորդում է Lenta.ru.
«Նրանք ընդամենը 2-3 ժամ խաղացել են, եւ կտորն արդեն պատրաստ էր», - ասել է Միյամոտոն: Դրանից հետո կենդանիների ատամներով ու եղունգներով մշակված գործվածքը ուղարկել են գործարան, որտեղ եւ կարել են 4 ոճային ջինս:
«Բոլոր կտրվածքները եւ անցքերը ստեղծվել են մաքուրկենդանական բնազդներով», - նշել է նախագծի հեղինակը:
Ջինսե տաբատներից 3-ը օնլայն աճուրդի են հանվել, որոնք կշարունակվեն մինչեւ հուլիսի 14-ը: Դրանց գինն արդեն գերազանցում է 1.2 հազար դոլարը:Վաճառքից ստացված հասույթը նախատեսվում է ուղղել Տոկիոյի կենդանաբանական այգու բյուջե եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ:
The Wall Street Journal-ը գրում է, որ ճապոնացիները պատռված ջինսերի ստեղծման համար նոր մոտեցում են ցուցաբերել` ներգրավելով կենդանաբանական այգու գազաններին:
«Մենք կենդանի բնության պաշտպանության քարոզչության համար պարզ միջոց էինք փնտրում: Ընդ որում, մենք ցանկանում էինք բարձրացնել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը կենդանիների նկատմամբ: Այսպես եւ հղացավ զոոջինսերի գաղափարը», - հաղորդել է Zoo Jeans նախագծի հեղինակ Տակույա Միյամոտոն:
Վառ երեւակայություն ունեցող կենդանի բնության սիրահարները սկզբում կապվել են Տոկիոյի կենդանաբանական այգու տնօրինության հետ տեղական վագրերին եւ արջերին նոր խաղալիքներ տրամադրելու համար: Ստանալով համաձայնություն, ձեռնարկողները ջինսե կտորով փաթաթել են ավտոմոմոբիլային անվադողեր եւ մեծ փուչիկներ, իսկ հետո դրանք նետել գազանների վանդակները, հաղորդում է Lenta.ru. «Նրանք ընդամենը 2-3 ժամ խաղացել են, եւ կտորն արդեն պատրաստ էր», - ասել է Միյամոտոն: Դրանից հետո կենդանիների ատամներով ու եղունգներով մշակված գործվածքը ուղարկել են գործարան, որտեղ եւ կարել են 4 ոճային ջինս: