▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիճու փառասերների, ագահ անկուշտների ապուշ կառավարման արդյունքն է սա. Հրանտ Վարդանյան

 

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տերովին տեր, անտերին գել

Ամեն բան արվեց, որպեսզի աշխարհի կողմից դէ յուրե անկախ ճանաչված Հայաստանը՝ ճնշվի, չեզոքացվի, մեկուսաանա և կտրվի աշխարհից: Իմպերիան թշնամաբար վերաբերվեց Սովետի դեմ ըմբոստացած ժողովրդին:Ռուսաստանին ծառայող բոլոր ռեսուրսներն ու կառույցները մնացին անսասան մեր երկրում:Մենք մեր իսկ ձեռքերով ամեն օր սկսեցինք քանդել ու ավիրել մերը: Որովհետև՝ օտարներին պետք չեր ուժեղ Հայաստան, այն էլ կենտրոնին հակառակ գնացող Արցախ ազատագրող: Չկազմակերպվեցինք համայն հայությամբ, որպես պետականակառույց ազգ: Ամեն բան ծուռ գնաց, որովհետև այդ անկախությունը ֆարս էր, այն նշանակովի էր, որվհետև իմպերիային դեմ դուրս եկանք միայն հողի համար, ոչ թե անկախ ապրելու գաղափարի: 

Երեսուն տարի, օտարներին կուլ գնացած՝ ճիճու փառասերների, ագահ անկուշտների ապուշ կառավարման արդյունքն է սա: Օտարի հրամանների տակ աշխատանքի գնացող, չընտրված երեք նախագահներ ունենալու արդյունքն է սա: 

Այսօրվա համար համայն հայությունն է պատասխանատու, որ ազնիվ չգտնվեցինք, որ անտարբեր պահվածք ընդունեցինք շատ ու շատ կատարվելիքների նկատմամբ: Բոլորն են վկա ու բոլորի աչքի առաջ է կատարվել ամեն բան:

Իմպերիայի դեմ դուրս եկած ու հաղթանակած ժողովրդի մեջքը կոտրելու համար, նրան պիտի դարձնեին ստրուկ: Բոլորը միասին համաձայնվեցին բարոյապես տանուլ տալու, բայց նյութապաշտությունից ու սեփական հետույքի հարմարավետությունից չհրաժարվելու մտքի հետ: 

Մեծն ռազմավար Քաջ Նազարները՝ այդպես էլ ավանակից չիջան: Հարստացան, բայց սեփական փալանը չփոխեցին, մնացին խուրջինիով ապրանք ծախող, այդպես էլ նժույք չտեսան ու չհեծեցին, որովհետև միայն ավանակի լեզուն էր դրանց հասու: 

Ժամանակն ու ազնվագույնների զոհաբերվելն էր ափսոս, ինչը այդպես էլ չդարձավ ազգի նկարագիր, ազատ անկախ ապրելու հիմն: Արժանապատիվ ապրելու իմաստը լղոզվեց, փոխարինվեց օտարների դեմ կռանալու կրքոտ ցանկությամբ: 

Եռաբլուրում հանգչողների համար կիսատ մնաց անկախ ու արժանապատիվ երկիր ունենալու երազը, իսկ նրանց անվան հետ կապված, կենաց ասողները, դարձան տեր ու տիրական: Հայրենիքի համար կռաված զինվորներից շատերն աղքատության մեջ հայտնվեցին, որոշներն էլ բանտերում կամ երկրից դուրս: 

Այն ազգը, որն իր անկախությունը փոխանակում է նյութական արժեքներով, անկախության համար կռիվ չի տալիս՝ դատապարտված է լինել օտարների լծի տակ, միշտ լալկան ու միշտ աղքատ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին