▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջիգարխանյանի ընկերը հերքել է նրա ձերբակալման մասին տեղեկությունը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է տարածված լուրը, թե ոստիկանությունը ձերբակալել է հայտնի դերասանին իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարան ներխուժելու փորձի ժամանակ: Այս մասին  գրում է РИА Новости գործակալությունը:

«Հերթական սուտը: Արմեն Բորիսովիչը բնակարան է բարձրացել համատիրության ներկայացուցչի հետ, որպեսզի վերցնի իր փաստաթղթերը: Վիտալինան չտվեց ոչ մի փաստաթուղթ՝ այդ թվում ելքի անձնագիրը, բժշկական ապահովագրության թղթերն ու թոշակի վկայականները: Տան կողպեքը փոխված է եղել։ Նա իջել է ցած ու գնացել»,- պատմել է Սողոմոնյանը: Վերջինիս խոսքով` ինքն այդ օրը Մոսկվայում չի եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում էր տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Ռուսական առաջին ալիքի եթերում դերասանն ասել է. «Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը: Նշենք նաև, Անդրեյ Մալախովի «Прямой эфир»  հաղորդման  ժամանակ պարզվել է, որ դերասանի երիտասարդ կինը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ծնողների հետ  լքել է Ռուսաստանը: Ենթադրվում է, որ նա ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք` Կիեւ, որտեղ էլ ապրում էր դերասանի հետ հանդիպումից առաջ:Հաղորդման ժամանակ ցուցադրվել են նաև կադրեր բանկերից մեկի տեսագրությունից, որն արվել է փախուստից մի քանի օր առաջ: Տեսանյութում երևում է Վիտալինայի ձեռքում գտնվող  5 հազար ռուբլին: 

Կարդացեք նաև` Աղմկահարույց զարգացում․ Ջիգարխանյանի կինը վերցրել է փողերը և գաղտնի հեռացել Ռուսաստանից

 Ջիգարխանյանին կարող էին հիպնոսացնել նրա հայ ընկերները. Անդրեյ Մալախով

Վիտալինան ցանկանում էր երեխա ունենալ, իսկ ես դեմ էի. Արմեն Ջիգարխանյանի նոր բացահայտումները

Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա. Ջիգարխանյանը սիրելո՞վ է հրաժարվում կնոջից, թե՞ ատելով

 Ես 82 տարեկան եմ, բայց գնալու տեղ չունեմ. ո՞ւր եմ հասել. Արմեն Ջիգարխանյանի կինը նրան անօթևան է թողնում

Նա գող է, այլ ոչ թե մարդ. Արմեն Ջիգարխանյանը պատմել է ողջ ճշմարտությունը կնոջ հետ կոնֆլիկտի մասին

Արմեն Ջիգարխանյանի բացառիկ հարցազրույցը՝ ռուսական «Пусть говорят» հաղորդմանը

Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը խախտել է լռությունը․ բացառիկ հարցազրույց՝ նոր բացահայտումներով

Արմեն Ջիգարխանյանը գիշերում է թատրոնի իր աշխատասենյակում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին