▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջհանգիրյանն առաջարկում է «ֆեյքերի» մասին օրինագծում «կարող» է բառը փոխարինել «պարտադիր»-ով.168.am

168.am-ը գրում է. ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը առաջարկում է «ֆեյքերի» մասին օրինագծում փոփոխություն կատարել, որը կպակասեցնի մտահոգությունների զգալի մասը: ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ նախագծի 8.1 հոդվածով՝ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի տիրոջից պահանջել հեռացնել տեղեկատվությունը: «Կարող է, այսինքն՝ իրավունք ենք տալիս: Միևնույն ժամանակ ավելացնում ենք, որ կարող է դիմել դատարան: Այ, եթե մենք այս «կարող է»-ն դարձնենք պարտադիր, խոսքը անհայտ օգտատիրոջ կողմից կատարված որևէ գրառման մասին է, չէ՞, եթե հայտնի է քաղաքացիաիրավական ինստիտուտը գործում է: Մտահոգությունն ի՞նչն է, որ դատարանը կարող է որպես մահակ օգտագործել այս կամ այն լրատվամիջոցի կամ կայքի դեմ, սա է, որ կլինի լրացուցիչ մահակ: Այ, եթե մենք խմբագրենք՝ դարձնելով, որ քաղաքացին կարող է դիմել դատարան, եթե նախօրոք դիմել է լրատվամիջոցին, պահանջել հեռացնել, բայց չեն հեռացրել, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը: Այդ դեպքում խնդիր չկա, թող դիմի դատարան, լրատվամիջոցից էլ ստանա»: 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին