▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջենիֆեր Լոպեսին մինչև երկու տարի ազատազրկում է սպառնում

Արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ ամերիկյան աստղ Ջենիֆեր Լոպեսի վերջին ելույթներից մեկն իսկական սկանդալ էր առաջացրել: Խոսքը օրեր առաջ Մարոկկոյում կայացած Mawazine փառատոնի մասին է, որտեղ  երգչուհին ելույթ է ունեցել ըստ շատերի՝ չափազանց բաց և սեքսուալ հագուստով: Այժմ էլ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ այդ ելույթը Լոպեսին կարող է բերել մինչև երկու տարի ազատազրկման: Բանն այն է, որ Մարրոկոյի մի շարք պաշտոնյաներ, հատկապես կառավարության մամլո խոսնակ Մուստաֆա Էլ Հալֆին, նրա ելույթը համարել են վիրավորանք՝ ուղղված ժողովրդին: Ավելին, նրանք երգչուհու դեմ դատական հայց են ներկայացրել, և եթե դատարանը մեղավոր ճանաչի Ջենիֆերին, ապա նա ստիպված կլինի 2 տարի անցկացնել բանտում:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին