Viva.ua-ն գրում է,որ հանրահայտ դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է կիրակի օրը Վաշինգտոնում կայացած «Ally For Equality Award» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության գլխավոր աստղը:
Արարողության շրջանակներում տեղի է ունեցել բարեգործական ընթրիք, որի ընթացքում հանգանակություն է հավաքվել «Human Rights Campaign» կազմակերպության համար: Վերջինս մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կազմակերպություն է, որն ԱՄՆ-ի LGBT ամենախոշոր կազմակերպություններից է և պայքարում է լեսբուհիների, համասեռամոլների, բիսեքսուալիստների և տրանսգենդերների իրավունքների պաշտպանության համար:
Այդ երեկո Ջենիֆեր Լոպեսը պատկառելի մրցանակ է ստացել LGBT-ին նվիրվածության և աջակցության համար:
Միջոցառմանը Ջենիֆերը ներկայացել է շքեղ և ընդգրկող զգեստով Zuhair Murad-ից և կոշիկներով Brian Atwood-ից՝ ցուցադրելով իր բոլոր բարեմասնությունները: